Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում աճել է ամուսնալուծությունների թիվը

Հայաստանում աճել է ամուսնալուծությունների թիվը

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում միջին հաշվարկով ամուսնության գրանցման 1000 դեպքին բաժին է հասել 205 ամուսնալուծություն: Իր տեսակի մեջ ռեկորդ սահմանել է Լոռու մարզը, որտեղ այդ ցուցանիշը կազմում է 354 ամուսնալուծություն:

 

Սա մեկուկես անգամ ավել է Երեւանից (232 ամուսնալուծություն 1000 ամուսնության դեպքում), որը ցուցակի երկրորդ հորիզոնականում է:

Երրորդ հորիզոնականում 223 ամունսալուծությամբ Վայող Ձորի մարզն է:2009-2013թթ. ընթացքում հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով մայրաքաղաքում ու մարզերում(բացառությամբ Սյունիքը) ամուսնալուծությունները թիվը ամուսնությունների համեմատ աճել է: Այս տեսակետից «առաջատարը» Արմավիրի մարզն է, որտեղ այդ ցուցանիշը նշված հատվածում աճել է 1.9 անգամ(աճել է 68 ամուսնալուծությամբ):Երկրորդ տեղում Արարատի մարզն է. աճը կազմում է 1,7 անգամ՝ 69 ամուսնալուծություն, երրորդ տեղում Վայոց Ձորն է 1,6 անգամ աճով(80 ամուսնալուծություն): Միայն Սյունիքի մարզում է, որ այդ ցուցանիշը նվազել է 4,5 տոկոսով՝ ամուսնալուծությունների թիվը ամուսնության գրանցման 1000 դեպքի համեմատ նվազել է 7-ով:Ամունսալուծությունների պատճառները տարբեր են, ընդ որում հաճախ իրական պատճառները չեն հաղորդվում: Վերջին դեպքում, որպես կանոն, բերվում են ավանդական պատճառներ՝ խառնվածքների չհամընկնում, մշտական վեճեր ընտանիքում, կեցաղային խնդիրներ,սիրո բացակայություն, դավաճանություններ եւ այլն: Մի շարք երկրներում, այդ թվում նաեւ հետխորհրդային հանրապետություններում ամուսնալուծության պատճառ են հարբեցողությունն ու թմրամոլությունը:

Ընդհանուր է բոլոր երկրների համար այսպես կոչված տնտեսական գործոնը: Հաճախ երիտասարդներն առանց մշտական աշխատանքի ու բնակության վայրի ամուսնանում են: Հետագայում լուրջ խնդիրներ են ծագում, ընտանիքում դառնում վեճերի ու կոնֆլիկտների պատճառներ եւ արդյունքում ավարտվում են ամուսնալուծությամբ:

Հայաստանում ամուսնալուծության պատճառ են արտագնա աշխատանքները, որոնց պատճառով ամուսնական զույգը երկար ժամանակ բաժանության մեջ է գտնվում: Ամուսինները գրեթե ամուսնալուծված են, որը հաճախ վերածվում է իրավաբանական գործընթացի: Ոմանք պատճառ են համար ավանդական արժեքների թուլացումը, որը զանգվածային լրատվամիջոցների, հատկապես հեռուստատեսության ու համացանցի ազդեցության հետեւանք է:

Հայաստանում ամուսնալուծությունների թվի աճը անհանգստություն է առաջացնում, բայց կարիք չկա չափից ավել խտացնել գույները: Բելառուսում նշված ժամանակահատվածում ամուսնալուծությունների թիվը կազմել է 379: Վերջին տվյալների համաձայն Ռուսաստանի Պրիմորիե երկրամասում 587 ամուսնալուծություն է գրանցվել: Էստոնիայում միայն սեպտեմբերին ամուսնացել են 553 զույգեր, ամուսնալուծվել 243: Այդ կերպ միջին ցուցանիշը կազմել է 439 ամուսնալուծություն 1000 ամուսնության դիմաց: Հաշվի առնենք,որ այս ցուցանիշներում ներառնված են Հայաստանի համար հազվագյուտ «քաղաքացիական ամուսնությունները»:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. primorye24.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ